Բլինքենը չի հասկացել, թե ինչու է Ղազախստանին անհրաժեշտ ՀԱՊԿ ուժերի օգնությունը |1lurer.am|
12:58 - 08 հունվարի, 2022

Բլինքենը չի հասկացել, թե ինչու է Ղազախստանին անհրաժեշտ ՀԱՊԿ ուժերի օգնությունը |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները ձգտում է պարզել, թե ինչու են Ղազախստանի իշխանությունները երկրում անկարգությունները ճնշելու համար օգնություն խնդրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներից, ուրբաթ ասել է պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը։

«Ղազախստանի իշխանություններն ունեն ամեն ինչ, որպեսզի ինքնուրույն կարգավորեն բողոքի ակցիաները: Հետևաբար, պարզ չէ, թե ինչո՛ւ է նրանց անհրաժեշտ դրսի օգնությունը»,- ասել է նա լրագրողներին՝ հավելելով, որ Վաշինգտոնը փորձում է ավելի շատ տեղեկություններ ստանալ այդ մասին, գրում է Interfax-ը:

ԱՄՆ պետքարտուղարը կրկնել է, որ ԱՄՆ-ը վերահսկելու է ՀԱՊԿ ուժերի գործողությունները, և հորդորել է չխախտել մարդու իրավունքները։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր Ռուսաստանի գործողություններին Ղազախստանում, Բլինքենը ասաց․ «․․․Ես կարծում եմ, որ նորագույն պատմության դասերից մեկն այն է, որ երբ մի անգամ ռուսները ձեր տանն են լինում, երբեմն շատ դժվար է նրանց ստիպել, որ հեռանան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել