ՀՀ նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս կկազմակերվի. Ղազախստանի նախագահը Պուտինին |armtimes.com|
14:25 - 08 հունվարի, 2022

ՀՀ նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս կկազմակերվի. Ղազախստանի նախագահը Պուտինին |armtimes.com|

armtimes.com: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին տեղեկացնում է պաշտոնական Կրեմլը:

Ղազախստանի նախագահը մանրամասն տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի մասին՝  նշելով, որ այն  գնում է դեպի կայունացում։ Այս համատեքստում նա շնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և հատկապես Ռուսաստանի Դաշնության գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցության համար։

Նախագահները մտքեր են փոխանակել Ղազախստանում կարգուկանոնի վերականգնմանն ուղղված միջոցառումների շուրջ։ Տոկաևը նշել է, որ ներկա փուլում անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ զրույց։ Այդ կապակցությամբ նա մտադիր է հանդես գալ նախաձեռնությամբ՝ որպես կազմակերպության գործող նախագահ, առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության նախագահությամբ կազմակերպել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի տեսակոնֆերանս։

ՌԴ նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առաջարկը ողջունել է:

Շարունակությունը՝ armtimes.com կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել