ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի
17:38 - 09 հունվարի, 2022

ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի

ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնն անցել է շուրջօրյա աշխատանքային ռեժիմի, կազմակերպության միացյալ շտաբի օպերատիվ խումբն ուղարկվել է Ղազախստան։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբում։

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ փոխգործակցությունը համակարգելու՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ձևավորումն ու տեղակայումը, ՀԱՊԿ մարմինների որոշումների կատարման վերահսկողությունը, ինչպես նաև օպերատիվ, վարչական և նյութատեխնիկական աջակցության փոխգործակցությունը իրականացնելու նպատակով, օպերատիվ խումբը՝ պետի տեղակալի գլխավորությամբ, ուղարկվել է Ղազախստանի Հանրապետություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ համակարգվել է ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի շուրջօրյա աշխատանքը՝ ապահովելով տեսակոնֆերանսի կապ՝ կազմակերպության երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել