tert.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության մի շարք փորձագետներ խորհուրդ են տվել երկու դեղամիջոցի օգտագործումը կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:
Խոսքը բարիցիտինիբ դեղամիջոցի մասին է, որն ատեղծել է Eli Lilly and Company ընկերությունը և որը հայտնի է Olumiant առևտրային անվանմամբ: Այն կիրառվում է նաև ռևմատոիդ արթրիտի դեպքում:
Մյուս դեղամիջոցը սոտրովիմաբն է, որը ստեղծել բրիտանական GlaxoSmithKline Xevudy դեղագործական ընկերությունը:
Այս երկու դեղամիջոցն ստացել են ԱՀԿ փորձագետների հավանությունը «Քովիդ-19»-ի բուժման նպատակով կիրառելու համար:
comment.count (0)