ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայկական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու փետրվարի 3-ին Երևանում կայանալիք հայ-ավստրիական գործարար համաժողովին:
Համաժողովին կմասնակցի շուրջ 20 ավստրիական ընկերություն, որոնք փնտրում են գործընկերներ՝
- արդյունաբերության,
- փայտի,
- պանելային նյութերի,
- պլաստմասսայի և ալյումինի մշակման մեքենաների ներմուծման,
- գարեջրագործության,
- երկրաբանական վտանգի արդյունաբերության,
- գյուղատնտեսության,
- քարաթափման ջրհավաք ցանկապատերի,
- հիդրոէլեկտրակայանների,
- բարձրորակ ձեռագործ փայտե հատակների արտադրության (դիզայներներ և ճարտարապետներ ստուդիաների, հյուրանոցների, ռեստորանների, մասնավոր վայրերի համար),
- բանկային համակարգի,
- խելացի քաղաքների լուծումների տրամադրման,
- կրթության,
- անվտանգության,
- ենթակառուցվածքների,
- առողջապահության ոլորտներում։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունվարի 19-ը։
comment.count (0)