Աշխատանքային օրերը կրճատելո հարցը պետք է լայն հանրային քննարկում անցնի.Նիկոլ Փաշինյան
10:13 - 21 մարտի, 2019

Աշխատանքային օրերը կրճատելո հարցը պետք է լայն հանրային քննարկում անցնի.Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ոչ աշխատանքային օրերը, հատկապես Ամանորին հաջորդող օրերը կրճատելու հետ կապված հարցը պետք է դրվի հասարակական լայն քննարկման:

Կառավարության նիստում այդ հարցը բարձրացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այդ գաղափարը բավականին հին է, կարծում եմ, որ կարիք ունենք այդ թեմայով քննարկում ունենալու և հասկանալու, թե ինչ անելիքներ կան այդ տրամաբանության շրջանակում: Դա մի հարց է, որ պետք է ոչ միայն կառավարության, այլ նաև հանրային լայն քննարկում ունենա: Իմ անձնական կարծիքն այն է, որ այդտեղ խնդիր ունենք: Սա մի հարց է, որ պետք է լայն հանրային քննարկում անցնի, ունենանք կոնսենսուսային կամ դրան մոտ լուծում»:

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել