Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ունվարի 15-ի ժամը 11:55-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում ահազանգեր են ստացել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում մերկասառույցի և բքի պատճառով կան արգելափակված ավտոմեքենաներ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 30-35 կմ-ն ընկած հատվածում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 90 ավտոմեքենա և 200 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
comment.count (0)