Հիասթափված դուրս ենք եկել մարզպետարանից.Ավշարի դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյան
08:31 - 21 մարտի, 2019

Հիասթափված դուրս ենք եկել մարզպետարանից.Ավշարի դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այսօր՝ մարտի 20-ին մարզպետարան էր հրավիրել Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին՝ քննարկելու դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանի դեմ ուսուցիչների բոյկոտի արդյունքում ստեղծված իրավիճակը։
Դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը հայտնեց, որ քննարկումն անցել է շատ լարված, և որևէ ընդհանուր հայտարարի չեն եկել. «Ոչ մի բան չի փոխվել։ Մենք մարզպետարանում էլ ենք ասել, որ չենք աշխատելու տնօրենի հետ։ Նույն զրույցը, նույն բանը, մենք բոլորս շատ հիասթափված դուրս ենք եկել մարզպետարանից, և եկել ենք դպրոց»,- ասաց նա։

Փոխտնօրենի խոսքով՝ Հերմինե Անդրեասյանը չի ուզում հանդիպել ծնողների հետ, և քայլեր չի անում դասապրոցեսը վերականգնելու ուղղությամբ, փոխարենը՝ մարզպետը ուսուցիչներին է հորդորել վերականգնել դասապրոցեսը։

«Միայն մեզ է պարտադրում՝ աշակերտներին բերենք ներս։ Մենք մեր որոշումը ծնողներին ասեցինք և հայտնեցինք, որ իրենց իրավունքն է, իրենց հետագա անելիքներին մենք չենք խառնվի։ Քննարկումը ավարտվեց նրանով, որ մենք ասացինք՝ թող 35 մանկավարժին ազատի աշխատանքից ու բերի վստահելի կադրեր։ Մեր դիրքորոշումը անփոփոխ է, մենք այդ տնօրենի հետ աշխատել չենք կարող»,-ասաց փոխտնօրենը։
Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավել է Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի դասապրոցեսը խաթարված է։ Գրեթե 500 աշակերտ այս պահին դասադուլ է անում, պահանջելով՝ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը՝ նրան մեղադրելով  կադրային խտրականության, և, ինչպես ուսուցիչներն են նշում՝ անհարգալից վերաբերմունքի համար։

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել