Ուսման վարձերը բարձր են․ գործադիրը բարձրացրեց նաև ուսման վարկի վերին շեմը

09:25 - 21 մարտի, 2019

Կառավարությունը կատարեց փոփոխություններ, որով ավելացվում է ուսանողներին տրվող վարկի տարեկան առավելագույն գումարը՝ մինչև 700 000 դրամ, գործող 450 000 դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1,8 մլն դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2,8 մլն դրամ։ 

Նվազեցվեց վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9 % տարեկան, գործող 12 %-ի փոխարեն։

Նախագծով առաջարկվում է նաև վարկերից օգտվողների շրջանակը ընդլայնել՝ ներառելով նաև կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով սովորողներին:
Իրականացվող փոփոխությունների արդյունքում կընդլայնվեն ՀՀ-ում մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները ինչպես բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով, այնպես էլ կլինիկական օրդինատուրայում սովորողների համար։

24news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել