armenpress.am: ՀՀ ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում ներկայացվեց Արթուր Մանուկյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը:
Մանուկյանի թեկնածությունը ներկայացրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Անդրադառնալով Մանուկյանի գործունեությանը՝ Ղազարյանը նշեց, որ 1997-2000 թթ թեկնածուն աշխատել է Ա1+ հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, 2001-2003 թթ «Հայրենիք» հեռուստաընկերությունում՝ որպես ռեժիսոր, իսկ 2005-2007 թթ «Արմենակոբ» հեռուստաընկերությունում՝ կրկին որպես ռեժիսոր: Մի քանի թատրոններում Մանուկյանը եղել է որպես դերասան: Մանուկյանը 2015-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, 2018-2019 թթ եղել է Երևանի ավագանու անդամ, 2019-ի սեպտեմբերից՝ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Իմ քայլը» դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Նա 2016 թ-ին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Գարեգին Նժդեհ մեդալով:
comment.count (0)