Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչև ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ
07:02 - 22 մարտի, 2019

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչև ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից, որը նախատեսվում էր իրականացնել մարտի 29-ին, կարող է հետաձգվել առավելագույնը մինչև ապրիլի 18: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին:

Նա հայտնել է, որ ապրիլի 18-ը վերջին օրն է, երբ Եվրախորհրդարանը կարող է վավերացնել Brexit-ի համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը նամակ էր ուղարել ԵՄ՝ խնդրելով մինչև հունիսի 30-ը հետաձգել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել