Հայաստանի Ժուռնալիստների միության շենքի տարածքների վարձակալման պայմանագրով քրեական գործեր են հարուցվել: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց փաստաբան Աղավնի Մադոյանը:
Նա հստակեցրեց, որ տարածքների վարձակալման մասին պայմանագրի ստորագրությունների կեղծման հետ կապված քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 214 հոդվածի 1-ին ասով (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց վարչական կամ այլ լիազորությունների օգտագործումը ընդդեմ այդ կազմակերպությունների շահերի եւ իրենց ու այլ անձանց համար շահույթ եւ առավելություններ ստանալու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով,
եթե անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է զգալի վնաս) եւ 325 հոդվածի 1-ին մասով (իրավունք տրամադրող կամ պատասխանատվությունից ազատող վկայականի կամ այլ պաշտոնական փաստաղթի կեղծումը՝ կեղծողի կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ նման փաստաթղթի իրացումը, կամ կեղծ կնիքների, դրոշմների, ձեւաթղթերի, տրանսպորտային միջոցների համարանիշերի պատրաստումը կամ իրացումը նույն նպատակներով, ինչպես նաեւ նախապես հայտնի կեղծ փաստաթղթի օգտագործումը):
«Մեկ միլիոն դրամից ավելի վարձակալության պայմանագիր չի կարող կնքվել առանց Վարչության անդամների որոշման: Կեղծումը կատարվել է հենց այս նպատակով»,- պարզաբանեց նա:
Փաստաբանի խոսքով՝ բացառված չէ, որ կդիմեն վնասի փոխհատուցման համար: «Հայաստանի Ժուռնալիստների միության շենքում տարածքների վարձակալության մասին պայմանագրում հավասարակշռությունը խախտվել է վարձակալողի եւ սեփականատիրոջ միջեւ: Սահմանվել է շուկայականի համեմատությամբ ակնհայտորեն ցածր վարձավճար»,- եզրափակեց Աղավնի Մադոյանը:
comment.count (0)