Նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են․ ՀՀ նախագահականի արձագանքը՝ «Հետք»-ի հրապարակմանը
19:35 - 25 հունվարի, 2022

Նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են․ ՀՀ նախագահականի արձագանքը՝ «Հետք»-ի հրապարակմանը

 ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարությամբ անդրադարձել է այդ պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին և նրա մասին ԶԼՄ-ներից մեկում լույս տեսած հրապարակմանը։

Հայտարարության մեջ նշված է. «Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա՝ բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:

Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել