QR կոդերը սքանավորելիս հետայսու հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն
 |azatutyun.am|
13:02 - 26 հունվարի, 2022

QR կոդերը սքանավորելիս հետայսու հնարավոր կլինի տեսնել անձնական տվյալների մի մասը միայն |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող QR կոդերը սքանավորելիս հետայսու հնարավոր կլինի տեսնել քաղաքացու անձնական տվյալների միայն մի հատվածը։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց ԱՐՄԵԴ համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանը, նշվելու է անուն, ազգանուն, չեն ցուցադրվի նախկինում հանձնած ՊՇՌ թեստերը, իսկ անձնագրի և ծննդյան օրվա ու տարվա տվյալներից միայն մի քանի նիշ է երևալու, ինչը հնարավորություն կտա խուսափել անձնական տվյալների արտահոսքից։

Արդեն մի քանի օր է, ինչ ուժի մեջ են մտել նոր խստացումները՝ հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով է թույլատրվում։ Մի շարք մեդիափորձագետներ մտահոգություն հայտնեցին, որ QR կոդերը սքանավորելիս անձնական տվյալների արտահոսք է տեղի ունենում։

ԱՐՄԵԴ համակարգի տնօրենն ասում է՝ այս բոլոր մտահոգությունները հաշվի առնելով, երեկ ուշ երեկոյան Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած քննարկումներից հետո որոշում է կայացվել անձնական տվյալների արտահոսքից խուսափելու համար փակել որոշ տվյալներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել