Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով ընկել է, շեշտակի թանկացել են պարարտանյութը, սերմնացուն, դիզվառելիքը․ լուծումներ կլինեն․ Վահան Քերոբյան |tert.am|
13:42 - 27 հունվարի, 2022

Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20%-ով ընկել է, շեշտակի թանկացել են պարարտանյութը, սերմնացուն, դիզվառելիքը․ լուծումներ կլինեն․ Վահան Քերոբյան |tert.am|

tert.am: Մեր՝ մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկությունները ցույց են տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հանրային սննդի ոլորտի շրջանառության անկմանը՝ կորոնավիրուսային սահմանափակումներից հետո։

«Կան ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով նրանց հաճախորդների բազան, բայց դեպքեր կան, որ ավելի շատ է ընկել։ Մենք հետևում ենք իրավիճակի զարգացմանը, և եթե տեսնենք, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա անպայման համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսենք։ Այս պահին համարում ենք, որ այս միջոցը, «Օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց, բավական ճիշտ է»,-ասաց նախարարը։

Նրա դիտարկմամբ՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա ազդելու է ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց առողջության և կյանքի վրա, հետևաբար փորձում են որոշումները բալանսավորված կայացնել։

Անդրադառնալով պարարտանյութերի թանկացմանը՝ Քերոբյանը հաստատեց՝ շեշտակի թանկացել են թե՛ պարարտանյութը, թե՛ սերմնացուն, թե՛ դիզվառելիքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել