Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի առաջին տեղակալ Արամ Մանուկյանի հրապարակման հիման վրա Ոստիկանությունում մարտի 17-ից նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Արամ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որում նշված էր․ «Երկուշաբթի գրում եմ դիմումս։ Ցանկություն չունեմ աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի հետ»։
Ապա ավելի ուշ գրել էր․ «Ժողովուրդ ջան հեռախոսս գողացել են։
Ես շատ լավ, շատ ջեմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։
Ներողություն եմ խնդրում թյուրիմացության համար։ Մեղավորներն անպայման կպատժվեն»։
comment.count (0)