ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում 1 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն |armenpress.am|
15:18 - 03 փետրվարի, 2022

ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում 1 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն |armenpress.am|

armenpress.am: ԱՊՊԱ-ի արժեքի թանկացման դեմ բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 1 քաղաքացի։

Այս մասին տեղեկացրին ոստիկանությունից։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար  բերման է ենթարկվել մեկ քաղաքացի»,- հայտնեցին ոստիկանությունից։

Մի խումբ քաղաքացիներ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա են անցկացնում Կենտրոնական բանկի դիմաց: Ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել որոշումը՝ շեշտելով, որ թանկացումն անհիմն են համարում: 

Ավելի վաղ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշում է կայացրել վերանայել ԱՊՊԱ-ի արժեքը, ինչի արդյունքում կբարձրացվեն բազային սակագները, ինչպես նաև փոփոխություններ կկատարվեն ապահովագրության արժեքի հաշվարկման համակարգում: 

Հիմնական ապահովագրավճարը պետք է աճի տարեկան առնվազն 3000 ՀՀ դրամով (այդպիսով կազմելով 21.7 հազար դրամ), ճշգրտվեն ռիսկայնության գործակիցները և հաշվեկշռվեն բոնուսային և մալուսային վճարները։

Բազային սակագինը ներկայիս 18.7 հազար դրամի փոխարեն կդառնա 21.7 հազար դրամ։ Բայց այդ սակագինը գործում է հաճախորդի ապահովագրական պատմության առկայության դեպքում, իսկ նախորդ տարիներին ապահովագրական պայմանագրի բացակայության դեպքում կգործի 41 հազար դրամ միասնական սակագինը, բնականաբար, գումարած այն գումարը, որը հանվում է ռիսկի գործակիցների հաշվառման ժամանակ: Արդյունքում հաճախորդների հիմնական մասի համար վերջնական թանկացումը կկազմի 1500-3000 դրամ, միջին և բարձր ռիսկային գոտում գտնվող վարորդների համար սակագինը ավելի կբարձրանա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել