Մեծ Բրիտանիան ԵՄ-ին խնդրեց Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը |armenpress.am|
13:28 - 20 մարտի, 2019

Մեծ Բրիտանիան ԵՄ-ին խնդրեց Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը |armenpress.am|

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ԵՄ-ին պաշտոնական խնդրագիր Է ուղարկել հանրակցությունից երկրի դուրս գալը մինչեւ հունիսի 30-ը հետաձգելու վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտարարել Է թագավորության վարչապետ Թերեզա Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

«Այսօր ես գրել եմ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին, նրան տեղեկացնելով այն մասին, որ Մեծ Բրիտանիան խնդրում Է Brexit-ը հետաձգել մինչեւ հունիսի 30-ը»,-ասել Է կառավարության ղեկավարը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտնել Է, որ ԵՄ-ն ստացել Է սկզբնապես մարտի 29-ին պլանավորված Brexit-ը հետաձգելու Մեծ Բրիտանիայի խնդրագիրը: Նա հեռախոսազրույց Է ունեցել Մեյի հետ, որի ընթացքում վարչապետը փոխանցել Է խնդրանքը: Բրյուսելի դիվանագիտական աղբյուրը հայտարարել Է, որ Մեծ Բրիտանիայի խնդրանքով պաշտոնական նամակը հանձնվել Է Տուսկին:

armenpress.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել