Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները. Freedom House-ը՝ հայհոյանքի քրեականացման օրենքի մասին |tert.am|
15:34 - 05 փետրվարի, 2022

Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը խախտում է ՀՀ Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները. Freedom House-ը՝ հայհոյանքի քրեականացման օրենքի մասին |tert.am|

tert.am: Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել ՀՀ քաղաքացու քրեական դատապարտման առաջին դեպքի առնչությամբ՝ պայմանավորված կառավարական պաշտոնյաների հանդեպ «լուրջ վիրավորանքի» քրեականացման մասին նոր օրենքով: Այս մասին ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան հայտարարության մեջ:

«Այս օրենսդրության կիրառումը, որը միայն 2022 թվականին հանգեցրել է ավելի քան 260 քրեական գործի հարուցման, խոսում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի հստակ քայքայման մասին և սառեցնող ազդեցություն է ունենում խոսքի ազատ արտահայտման վրա:

Կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որն այնքան կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությամբ հաստատված սկզբունքները, երկրի հանձնառությունները՝ ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում, որի մասն է Հայաստանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել