Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց նախորդ տարվա աշխատանքների արդյունքները:
Նա նշեց, որ վերանայվել են բուհերի կառավարման հոգաբարձուների խորհուրդները դրանց ապաքաղաքականացման նպատակով: Ըստ նախարարի՝ ապաքաղաքայնացնել են նաև դպրոցները:
«Կարծում եմ՝ անցած երկու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մեր ջանքերն ապաքաղաքականացնելու դպրոցները հաջողությամբ են պսակվել: Մենք ունեցել ենք մի քանի առանձին դեպքեր, որոնք համակարգային բնույթ չեն կրում, և մենք այս խնդիրը լիարժեք լուծել ենք»,-ասաց նա:
Նախարարը նաև նկատեց, որ դպրոցներում վերացրել են համակարգային կոռուպցիան: «Այո՛, այն առանձին տեղերում դրսևորումներ գտնում է, բայց վերտիկալը, որը վերևից ներքևից, ներքևից վերև կար, այլևս չկա, նախարարություն-մարզային իշխանություն օղակներում կտրվել են, գուցե ստորին օղակներում որոշ դրսևորումներ կան, բայց քաղաքային կամք կա, որ այն իսպառ վերացվի»,-ասաց նա:
comment.count (0)