Հայաստանը Ղազախստանի հետ ունի լայնածավալ և կարևոր օրակարգ, բազմաշերտ համագործակցություն, որը մեծ կարևորություն և նշանակություն ունի Հայաստանի համար: Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ղազախստանի նախագահի հրաժարականին, այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մենք այդ բոլոր ուղղություններով համագործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Առաջնային են նաև ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, և այս առումով աշխատանքները շարունակվելու են»,-ասաց նա:
comment.count (0)