Հազարավոր սերբեր պահանջում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը |azatutyun.am|
12:54 - 24 մարտի, 2019

Հազարավոր սերբեր պահանջում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականը |azatutyun.am|

azatutyun.am:  Սերբիայում վերսկսվել են նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրաժարականի պահանջով զանգվածային ցույցերը:

Հազարավոր սերբեր Վուչիչին մեղադրում են դիկտատորական գործելաոճի համար և պնդում են, որ մամուլը միակողմանի է լուսաբանում բողոքի ակցիաները:

Երեկ խոշոր ցույցեր և հանրահավաքներ են տեղի ունեցել ոչ միայն մայրաքաղաք Բելգրադում, այլև Սերբիայի մի շարք այլ քաղաքներում:

Աջակողմյան քաղաքական լիդեր Բոսկո Օբրադովիչի ղեկավարած մի խումբ մարտի 16-ին ներխուժել է ՌՏՍ պետական ռադիոյի և հեռուստատեսության շենք և պահանջել է տալ հանրությանն ուղիղ եթերում ուղերձով դիմելու հնարավորություն:

Պահանջը մերժվել է, և ոստիկանները կարողացել են դուրս հանել ցուցարարներից շենքից: Առնվազն 18 մարդ ձերբակալվել է:

Ցուցարարների մեծ մասը պահաջում է Վուչիչի հրաժարականը, մամուլի ազատություն և արտահերթ ընտրություններ:

Սակայն այդ շարժումը միատարր չէ, ակտիվիստների թվում են երեք տասնյակ տարբեր խմբավորումների ներկայացուցիչներ:

Դրա հետևանքով, ըստ վերլուծաբանների, շարժումը դեռ չունի հաջողության հասնելու լուրջ հնարավորություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել