Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը
10:33 - 11 հոկտեմբերի, 2024

Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը։

Վերջինս, պատասխանելով լրագրողի հարցին, թե մտավախություն կա՞, որ իրեն դարձյալ կկալանավորեն, ասաց․ «Կապրենք, կտեսնենք»։

Հիշեցնենք, որ դատախազ Հայկ Հովհաննիսյանը հայտնել էր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը սկսվելու է զրոյից։ 

«Գործի քննությունն իրականացվում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգով, այսինքն՝ նոր քրեական դատավարության օրենսգրքով։ Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նախնական դատալսումների համար նախատեսում է հստակ ընթացակարգեր, որոնք ունեն որոշակի հաջորդականություն, գրեթե բացառված է այդ հաջորդականությունը փոխելու հնարավորությունը։ Բացառություն են կազմում միայն խափանման միջոցի հետ կապված հարցերը։ Առաջնորդվելով այդ ընթացակարգով՝ համապատասխան փուլում, բնականաբար, մեր կողմից դատարանին կներկայացվի համապատասխան որոշում։ Դեռ այս պահի դրությամբ այն չի ներկայացվել»։

Թե ինչ հոդվածով է փոխվելու՝ Հովհաննիսյանը չի մանրամասնել։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել