Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները 2018-ին ավելի շատ հարկ են վճարել, քան նախորդ տարիներին. Դավիթ Անանյան
11:12 - 25 մարտի, 2019

Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները 2018-ին ավելի շատ հարկ են վճարել, քան նախորդ տարիներին. Դավիթ Անանյան

news.am: Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսները հանրագումարային առումով էականորեն ավելի շատ հարկ են վճարել 2018-ին, քան նախորդ տարիներին: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Նա ավելի թափանցիկ գործելու նկատառումներից ելնելով, նաեւ ոլորտային քննարկումների ժամանակ իրենց բիզնեսը սեգմենտավորել է: Այսինքն եթե մեկ տնտեսվարող սուբյեկտով տարբեր գործունեության ոլորտներում իրականացնում են գործունեությունը, հիմա բիզնեսը տարանջատում են ըստ ոլորտների»,-ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ դրա արդյունքում ավելի թափացիկ են գործում եւ ավելի շատ հարկ են վճարում:

Ավելի ուշ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ Սամվել Ալեքսանյանը իր գործունեությունն այժմ իրականացնում է տարբեր ընկերությունների միջոցով, որոնց վճարած հարկերը հանրագումարում ավելի շատ են, քան 2017-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել