2018-ի շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը 95%-ից դարձել է 78%, բանանը` 57-ից  30%. Տ. Խաչատրյան
09:27 - 25 մարտի, 2019

2018-ի շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը 95%-ից դարձել է 78%, բանանը` 57-ից  30%. Տ. Խաչատրյան

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2018թ-ի Կառավարության ծրագրի կատարողականը և արդյունքները:
Ըստ նրա` ներկա կառավարության քաղաքականության համար առանձնահատկություն այն է, որ ձգտում են ապահովել տնտեսական աճի կառուցվածքի փոփոխությունն այնպես, որ այն  լինի ներառական, ավելի շատ աշխատատեղեր և ձեռնարկատիրական հնարավորություններ լինեն:  

«Կառավարության նպատակն է, որ մրցունակ տնտեսություն ե կառուցելու ուղղությամբ մենք չվտանգենք ապագա աշխարհում մեր մրցունակ տեղը»,-ասաց նա:
Նախարարն ասաց, որ անցյալ տարի հաջողվել է իրականացրել այնպիսի գործողություններ, որի արդյունքում տնտեսական գործունեության տարբեր հատվածում ունեն ավելի մասնակցային պատկեր: «Եթե խոսում ենք շուկաների ազատականացման մասին, 18-ի վերջին շաքարավազ ներմուծող խոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմում էր 78%, նախկինում եղել է 95%, բանան ներմուծողների դեպքում 30%, 57-%-ի փոխարեն, բենզինը 29%-ը՝ 43-ի փոխարեն, և այդպես շարունակել»,-ասաց նա:
Միևնույն ժամանակ նա ասաց, որ նաև ՊԵԿ-ի աշխատանքի շնորհիվ տարվա ընթացում հայտարարագրվել 1 ավելի քան 30 000 աշխատատեղ, որոնք, ենթադրաբար, անցյալում եղել են, բայց գրանցված չէին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել