Ուսանողները պետպատվերի շրջանակում արդինատուրա ընդունվելիս պարտավորվում են ավարտելուց հետո հինգ տարի աշխատել մարզում |hetq.am|
08:42 - 25 մարտի, 2019

Ուսանողները պետպատվերի շրջանակում արդինատուրա ընդունվելիս պարտավորվում են ավարտելուց հետո հինգ տարի աշխատել մարզում |hetq.am|

hetq.am: Առողջապահության նախարարությունը պետական պատվերի շրջանակում օրդինատուրա անցնող ուսանողների հետ պայմանագիր է կնքում, և նրանք ուսումնառությունն ավարտելուց հետո հինգ տարի ժամկետով ուղեգրվում են նախարարության նշած մարզ՝ աշխատելու:

Այս մասին խորհրդարանում՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Կլինիկական նպատակային օրդինատուրայի տեղերը պետական պատվերի շրջանակում տարեց տարի փոփոխական են, հիմնականում աճման միտում կա, սակայն այն տեղերի քանակը, որը տրամադրվում է առողջապահության նախարարությանը, այդտեղ բավականին աճ կա, բայց ցավոք դա բավարար չէ, որ մենք մարզային բոլոր թափուր տեղերը կարողանանք լրացնել: Ներկա պահին օպերատիվ կերպով հավաքագրում ենք մարզերում առկա թափուր տեղերը, մոտավորապես 200 թափուր տեղ կա»,-ասաց փոխնախարարը:

Նանուշյանի խոսքով՝ 49 տեղ նախորդ տարի պետպատվերի շրջանակում ԿԳՆ-ն տրամադրել է առողջապահության նախարարությանը, և դրանք համալրվել են արդինատորներով:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել