Դահուկավազքի 10 կիլոմետրում Կատյա Գալստյանը 74-րդն էր, Անգելինա Մուրադյանը՝ 94-րդը |hetq.am|
12:38 - 10 փետրվարի, 2022

Դահուկավազքի 10 կիլոմետրում Կատյա Գալստյանը 74-րդն էր, Անգելինա Մուրադյանը՝ 94-րդը |hetq.am|

hetq.am: Պեկինում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր կայացավ կանանց դահուկավազքի 10 կիլոմետր մրցաձևը դասական ոճում, որտեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ 29-ամյա Կատյա Գալստյանն ու 18-ամյա Անգելինա Մուրադյանը։

10 կիլոմետր դահուկավազքի մրցաձևին մասնակցում էր 98 մարզիկ։ Կատյա Գալստյանն այդ տարածությունը հաղթահարեց 34 րոպե 37․5 վայրկյանում և զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 39 րոպե 43․4 վրկ արդյունքով գրավեց 94-րդ տեղը։

Անզիջում պայքար ծավալվեց ոսկե մեդալի համար և ի վերջո այն բաժին հասավ նորվեգուհի Թերեզա Յոհաուգին, որը 10 կմ տարածությունն անցավ 28 րոպե 6․3 վայրկյանում։ Նրան ընդամենը 0․4 վայրկյան զիջեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կերտու Նիսկանենը և դարձավ արծաթե մեդալակիր։ Բրոզնը ևս բաժին հասավ ֆինն մարզուհու՝ Կրիստա Պարմակոսկուն, որը 10 կմ-ն հաղթահարեց 28 րոպե 37․8 վայրկյանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել