Ցուցեր Ղազախստանում, կան բերման ենթարկվածներ |azatutyun.am|
08:37 - 22 մարտի, 2019

Ցուցեր Ղազախստանում, կան բերման ենթարկվածներ |azatutyun.am|

Ղազախստանում ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել տասնյակ ցուցարարների, որոնք բողոքի ցույց են անցկացրել՝ Աստանան նախկին նախագահի պատվին Նուրսուլթան անվանելու դեմ։

Բերման ենթարկվածների թվում է նաև Current Time-ի թղթակից Սվետլանա Գլուսկովան։
Ոստիկանների և մի քանի ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել, երբ ոստիկանները փորձել են ցուցարարների ձեռքից վերցնել պաստառները։
Երեկվա բողոքի ակցիաների ժամանակ մոտ երկու տասնյակ ակտիվիստներ են բերման ենթարկվել։

Ղազախստանի խորհրդարանը քաղաքի անունը փոխելու որոշումն ընդունեց մի քանի ժամվա ընթացքում: Առաջարկը ներկայացրել էր երկրի նոր նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը՝ լիազորությունները ստանձնելուց անմիջապես հետո:

Վերջինս պաշտոնավարելու է մինչև 2020 թվականին կայանալիք ընտրությունները: Մի քանի թեկնածուներ արդեն հայտարարել են այդ ընտրություններին մասնակցելու մասին, նրանց թվում է նաև Ղազախստանի նախկին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, ով երեկ ստանձնել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը:

Ղազախստանը երեք տասնամյակ ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարեց նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին, բայց չհեռացավ քաղաքականությունից՝ 78-ամյա Նազարբաևը կղեկավարի երկրի Անվտանգության խորհուրդը:

.azatutyun.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել