«Թուրքական ավիաուղիներ»-ը հետ կվերցնի դեպի Ուկրաինա թռիչքի համար վաճառված տոմսերը |armtimes.com|
09:26 - 15 փետրվարի, 2022

«Թուրքական ավիաուղիներ»-ը հետ կվերցնի դեպի Ուկրաինա թռիչքի համար վաճառված տոմսերը |armtimes.com|

armtimes.com: «Թուրքական ավիաուղիներ»-ը հայտարարել է, որ ուկրաինական զարգացումների պատճառով այս երկիր մեկնելու համար տոմսեր գնած ուղևորներին իրավունք է տրվում վերադարձնել և փոխել իրենց տոմսերը։ Ավիացիոն իշխանությունները նաև հայտնել են, որ թռիչքներն, այնուամենայնիվ, շարունակական բնույթ են կրելու:

Խնդրի առնչությամբ «Թուրքական ավիաուղիներ»-ի պաշտոնական կայքում արված հայտարարության մեջ ասված է.

«Ուկրաինայում ընթացիկ զարգացումների պատճառով մեր ուղևորները, ովքեր տոմսեր են ձեռք բերել 2022 թվականի փետրվարի 13-ին կամ դրանից առաջ և գրանցվել են դեպի Ուկրաինա (Կիև, Օդեսա, Լվով, Խարկով, Զապորոժիա և Խերսոն) թռիչքների համար, կկարողանան օգտվել ստորև թվարկված իրավունքներից:

Ուղևորները կկարողանան փոխել իրենց չվերթները մինչև 2022 թվականի մարտի 31-ը (ներառյալ) առանց որևէ վճարի կամ տույժի:

Չօգտագործված տոմսերը կվերադարձվեն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել