Պետդուման կողմ է քվեարկել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին |armenpress.am|
17:12 - 15 փետրվարի, 2022

Պետդուման կողմ է քվեարկել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ որոշման նախագծին |armenpress.am|

armenpress.am: Պետդուման լիագումար նիստի ժամանակ կողմ է քվեարկել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ ՌԴ նախագահին դիմելու որոշման նախագծին: Այս մասին հաղորդում է «Ռիա» նովոստին։

Հարցը Պետդուման քննարկել է ռեյտինգային քվեարկության հիման վրա, որի ժամանակ ընտրվում է այն տարբերակը, որն ամենամեծ քանակությամբ ձայներն է հավաքում:

Քվեարկության են ներկայացվել ՌԴ կոմկուսի եւ «Միասնական Ռուսաստանի» (ՄՌ) որոշումների նախագծերը. երկրորդը մտադիր է եղել կոնսուլտացիա անցկացնել ԱԳՆ-ի հետ այն դեպքում, երբ կոմունիստների տարբերակն անմիջապես ուղարկվել է նախագահին:

Կոմունիստների նախաձեռնության օգտին քվեարկել է 351 պատգամավոր, դեմ է հանդես եկել 16 հոգի, իսկ մեկը ձեռնպահ է մնացել: ՄՌ-ի օգտին քեարկել է 310 պատգամավոր: Այսպիսով ընտրվել է առաջին տարբերակը: Ինչպես ճշտել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, փաստաթուղթը պետության նախագահին կուղարկեն անհապաղ կերպով:

«Պատգամավորները կարծում են, որ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքներն ապահովելու եւ արտաքին սպառնալիքներից հանրապետությունների բնակիչներին պաշտպանելության համար, ինչպես նաեւ միջազգային խաղաղության եւ տարածաշրջանային կայունությունն ամրապնդելու համար»,- ընդգծել է նա:

ՌԴ կոմկուսից խորհրդարանականները հունվարի 19-ին Ռուսաստանի նախագահին ուղղված դիմումի նախագիծ են ներկայացրել Դոնբասի հանրապետությունները որպես անկախ պետություններ ճանաչելու եւ նրանց ղեկավարության հետ շուտափույթ բանակցություններ անցկացնելու մասին՝ իրավական հիման վրա միջպետական հարաբերություններ ստեղծելու եւ համագործակցության ու փոխօգնության բոլոր ասպեկտները կարգավորելու համար:

Փետրվարի 14-ին «Միասնական Ռուսաստանից» պատգամավորները Պետդումա ներկայացրեցին ՌԴ կոմկուսի որոշման նախագծի շուրջ ԱԳ նախարարության հետ կոնսուլտացիաների մասին որոշման փաստաթուղթը: Վոլոդինի խոսքով՝ Վաշինգտոնն անտեսում է լարվածությունը, Եվրոպայի երկրների հետ միասին Ուկրաինային սպառազինություն է մատակարարում, Կիեւը չի կատարում Մինսկի համաձայնագրերը:

Այդ ամենն սպառնալիքներ եւ ռիսկեր են պարունակում Ռուսաստանի եւ, համապատասխանաբար, ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում ապրող քաղաքացիների կյանքի համար: Ինչպես նախօրյակին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Պետդումայում ՌԴ կոմկուսի խմբակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, իրադրությունն Ուկրաինայում տագնապալի է եւ Դումայի նիստում ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն ճանաչելու վերաբերյալ նախագահին դիմելու ցանկացած նախագիծի ընդունումը քայլ առաջ է լինելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել