Ուկրաինան հերքում է Ուկրաինայի հարձակողական գործողությունների մասին ՌԴ հաղորդած տեղեկությունները
21:44 - 19 փետրվարի, 2022

Ուկրաինան հերքում է Ուկրաինայի հարձակողական գործողությունների մասին ՌԴ հաղորդած տեղեկությունները

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան հերքում է «ռուսական ապատեղեկատվական հաղորդագրությունները Ուկրաինայի ենթադրյալ հարձակողական գործողությունների կամ քիմիական արդյունաբերության օբյեկտներում դիվերսիաների մասին»։

«Ուկրաինան Դոնբասում նման գործողություններ չի իրականացնում և չի նախատեսում»,-Twitter-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ տեղեկացրել է Կուլեբան՝ նշելով, որ իրենք ցանկանում են ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել