Ուկրաինան հերքում է Ռոստովի մարզում ռուսական սահմանային անցակետի գնդակոծման մասին տեղեկությունները |news.am|
18:12 - 21 փետրվարի, 2022

Ուկրաինան հերքում է Ռոստովի մարզում ռուսական սահմանային անցակետի գնդակոծման մասին տեղեկությունները |news.am|

news.am: Միացյալ ուժերի օպերացիան հերքում է Ռոստովի մարզում ռուսական սահմանային անցակետի գնդակոծման մասին տեղեկությունները։

«Դա չի համապատասխանում իրականությանը։ Միացյալ ուժերի հրետանային ստորաբաժանումները գտնվում են իրենց դիրքերում եւ կատարում են Մինսկի պայմանավորվածությունները եւ հարձակողական գործողություններ չեն իրականացնում։ Զավթիչներն իրենք են խարխլում ենթակառուցվածքային օբյեկտները եւ քաոսային գնդակոծություն իրականացնում բնակավայրերի ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքից արձակված չպարզված տեսակի արկի միջոցով ամբողջությամբ ավերվել է Ռոստովի մարզի սահմանապահ ջոկատների ծառայության կետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել