Վլադիմիր Պուտինն այսօր ուղերձով կդիմի Ռուսաստանի ժողովրդին

 |armenpress.am|
21:53 - 21 փետրվարի, 2022

Վլադիմիր Պուտինն այսօր ուղերձով կդիմի Ռուսաստանի ժողովրդին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է ուղերձով դիմել Ռուսաստանի ժողովրդին: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը ուղերձով հանդես կգա մոտակա ժամերին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի հարցով Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Նա ներկայացրել էր ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Ռուսաստանը ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել ջանքեր, որպեսզի բոլոր բարդ խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով: Խորհրդի նիստի ավարտին ՌԴ նախագահը հայտնել էր, որ այսօր որոշում կկայացնի Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցի առնչությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել