Միացյալ Նահանգները նոր ուժեր է տեղակայում Պարսից ծոցում |azatutyun.am|
10:56 - 11 մայիսի, 2019

Միացյալ Նահանգները նոր ուժեր է տեղակայում Պարսից ծոցում |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության աճի ֆոնին՝ Միացյալ Նահանգները ավելացրել է իր ռազմական կարողությունները Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում՝ այստեղ դեսանտային ռազմանավ և «Պատրիոտ» հրթիռային մարտկոց տեղակայելով:

Պենտագոնը հայտարարել է, որ «Արլինգտոն» ռազմանավը կմիանա տարածաշրջանում արդեն իսկ տեղակայված ուժերին: Այս ռազմանավով ծովային հետևակայիններ, դեսանտային զրահամեքենաներ և հավելյալ օդուժ է տեղափոխվում տարածաշրջան:

Վաշինգտոնը վերջին շրջանում մի շարք պատժամիցներ է սահմանել իրանական նավթի և մետաղների արտահանման դեմ, պնդելով, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել և ֆինանսավորում է զինյալ խմբերի գործունեությունը տարածաշրջանում: Թեհրանը հերքում է այս մեղադրանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել