Փարիզի Աստմածամոր տաճարն առաջարկում են վերակառուցել ապակյա տանիքով |tert.am|
06:30 - 13 մայիսի, 2019

Փարիզի Աստմածամոր տաճարն առաջարկում են վերակառուցել ապակյա տանիքով |tert.am|

tert.am: Ֆրանսիական ճարտարապետական բյուրոն ներկայացրել է հրդեհից մասամբ ավերված Աստվածամոր տաճարի վերականգնման նախագիծը: Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նախագծի հեղինակ, բելգիացի ճարտարապետ Վինսենթ Կելբոն իր նախագիծն անվանել է Palingenesis, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «վերածնունդ»:

Ճարտարապետներն առաջարկել են տաճարի տանիքը և աշտարակը կառուցել ապակուց, կաղնեփայտից և ածխածնի մանրաթելից: Մասնագետների մտահաղացմամբ՝ տանիքը պետք է էլեկտրականություն և ջերմություն արտադրի:

Բացի այդ, առաջարկվում է կարգի բերել շենքի օդափոխման թույլ համակարգը: Նախագծով նախատեսվում է այգու ստեղծում, որտեղ հնարավոր կլինի մեդիտացիա անել: Մարդիկ այստեղ կկարողանան նաև մրգեր ու բանջարեղեններ աճեցնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել