Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող  ճանապարհին
 |azatutyun.am|
17:09 - 10 մայիսի, 2024

Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող ճանապարհին |azatutyun.am|

azatutyun.am: Պարեկները հսկողություն են իրականացնում Կոտայքից Երևան մտնող ճանապարհին։ Մասնավորապես, Ջրվեժի մոտ նրանք ստուգում են քաղաք մտնող բեռնատարների վարորդների փաստաթղթերն ու հորդորում Երևանի կենտրոն չմտնել։

«Ազատության» հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք պատճառն իրականացվող ցույցերն են, Ներքին գործերի նախարարությունից պարզաբանեցին՝ արտառոց բան չկա, ստուգումներն անվտանգության նկատառումներով են։

Վարորդներից մեկը, մինչդեռ, «Ազատության»-ն ասաց, որ իրեն առաջին անգամ են նման հորդորով կանգնեցնում։

Տեղում աշխատող պարեկներից մեկն էլ նշեց, որ ստուգումները խցանումներ թույլ չտալու նպատակով են՝ շեշտելով՝ մեծ բեռնատարները կենտրոն օրենքով մտնել չեն կարող։

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով շարժվել են Երևան` հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման գործընթացը կասեցնելու նպատակով։

Մայիսի 9-ին երթի մասնակիցները հասան Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք անցկացվեց։ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Այնուհետ նա կոչ արեց մայիսի 10-ից սկսել անհնազանդության խաղաղ ակցիաներ ամբողջ հանրապետությունում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել