Մեծ յոթնյակի երկրները  վերահաստատել են Ուկրաինայի ինքնիշխանությունը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում
21:47 - 24 փետրվարի, 2022

Մեծ յոթնյակի երկրները վերահաստատել են Ուկրաինայի ինքնիշխանությունը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքում

Մեծ յոթնյակի երկրների ղեկավարները վերահաստատել են Ուկրաինայի ինքնիշխանությունը Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին ասվում է Մեծ յոթնյակի համատեղ հայտարարության մեջ։

«Մենք վերահաստատում ենք մեր անսասան հավատարմությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և ջրային տարածքներում, ինչպես նաև ցանկացած ինքնիշխան պետության իրավունքը՝ որոշելու իր ապագան և անվտանգության կարգավորումները: Մենք վերահաստատում ենք, որ անօրինական կերպով օկուպացված Ղրիմը և Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունները հանդիսանում են Ուկրաինայի անբաժանելի մաս»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել