Մեծ յոթնյակ

G7-ը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը և դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից |azatutyun.am|

G7-ը կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել պատերազմը և դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ «Մեծ յոթնյակի» (G7) ղեկավարները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ռուսաստանին անհապաղ դադարեցնել պատերազմը: «Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին հարգել միջազգային իրավունքը և ոչ մի կերպ չհաստատել կամ արդարացնել Ռուսաստանի կողմից տարածքները ուժով զավթելու փորձերը: Մենք երբեք չենք ճանաչի Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի անցկացրած այսպես կոչված «ընտրությունները», ինչպես նաև դրանց արդյունքները»,- ասվում է հայտարարության մեջ։ G7-ը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, ինչպես նաև Ուկրաինայում ռուսական զորքերի իրականացրած ռազմական հանցագործությունները: Երկրները նաև հայտարարել են, որ կշարունակեն միջոցներ ձեռնարկել Մոսկվայի եկամուտները նվազեցնելու համար։
12:21 - 25 փետրվարի, 2024
Միջազգային վճռական քայլերն ու ներգրավված կողմերի պարտավորություններն առաջնահերթ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միրզոյան |1lurer.am|

Միջազգային վճռական քայլերն ու ներգրավված կողմերի պարտավորություններն առաջնահերթ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով G7-ի երկրների արտգործնախարարների հայտարարությանը, որում վերջիններս կոչ են արել Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունները: «Ողջունելով G7-ի հայտարարությունը՝ մենք ընդգծում ենք, որ միջազգային վճռական քայլերն ու բոլոր ներգրավված կողմերի հստակ հրապարակային պարտավորություններն առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում՝ համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի կարիքների ապահովման համար: Հայաստանը նման պարտավորություն ունի»,- գրել է Միրզոյանը:
23:16 - 08 նոյեմբերի, 2023
G7-ը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով
 |news.am|

G7-ը անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով |news.am|

news.am: Յոթնյակի խմբի (G7) երկրները անհանգստություն են հայտնել Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղի հայերի հարկադրյալ տեղահանման առիթով։ Այս մասին նշվել է «յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքների հիման վրա։ «Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման հումանիտար հետեւանքներից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում եւ ողջունում ենք նրանց հումանիտար կարիքների անհապաղ բավարարման ջանքերը, որոնք ստիպված հեռացել են իրենց տներից»,- ասված է հայտարարությունում։ Նշվել է, որ G7-ը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «կայուն եւ երկարատեւ խաղաղության հաստատման քայլերը՝ ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»։
14:01 - 08 նոյեմբերի, 2023
Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ կայցելի Հիրոսիմա և կմասնակցի G7-ի առաջնորդների գագաթնաժողովին, որն այս տարի կայանում է ճապոնական այդ քաղաքում։ Տեղեկությունը այսօր՝ մայիսի 19-ին, հաստատել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ «Այնտեղ կընդունեն շատ կարևոր որոշումներ, այդ իսկ պատճառով մեր նախագահի ֆիզիկական ներկայությունը կարևոր է, որ պնդի մեր շահերը, բացատրի, տա հստակ առաջարկներ և հստակ փաստարկներ այն մասին, թե ինչ է կատարվում մեր երկրում»,- «Рада» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Դանիլովը։ Ավելի վաղ, ճապոնական Kyodo գործակալությունը, հղում անելով ամերիկյան և ճապոնական մի շարք պաշտոնյաների, հայտնել էր, որ Զելենսկին անձամբ կմասնակցի G7-ի գագաթնաժողովին։ Bloomberg գործակալությունը նաև նշել էր, որ Ուկրաինայի նախագահը Ճապոնիա կժամանի ամերիկյան զինվորական ինքնաթիռով՝ Սաուդյան Արաբիայում Արաբական պետությունների լիգայի գագաթնաժողովին մասնակցելուց հետո։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ճապոնացի պաշտոնյաները հայտարարում էին, որ Զելենսկին կմասնակցի տեսակապով։ Հիշեցնենք, որ Հիրոսիմայում արդեն իսկ մեկնարկել է G7-ի գագաթնաժողովը։ Այն կավարտվի մայիսի 21-ին։ G7-ի երկրներից զատ, որի կազմում են Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ և ԵՄ-ն, Հիրոսիմայի գագաթնաժողովին հրավիրվել են նաև Ավստրալիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Կուկի կղզիների, Կոմորյան կղզիների, Հարավային Կորեայի առաջնորդները։
15:41 - 19 մայիսի, 2023
G7-ի արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու մտադրությունը
 |armenpress.am|

G7-ի արտգործնախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստացնելու և Ուկրաինային աջակցելու մտադրությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինային նվիրված նախարարական հանդիպման նստաշրջանի ընթացքում G7-ի արտգործնախարարները պայմանավորվել են շարունակել Կիևին աջակցությունը և ուժեղացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: «Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարները հաստատել են, որ իրենք առաջվա պես հավատարիմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելուն, լիարժեք կերպով համակարգելուն և դրանց պահպանումն ապահովելուն, ինչպես նաև Ուկրաինային վճռական աջակցությունը շարունակելուն», - ասվում է նստաշրջանի արդյունքների շուրջ Ճապոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հանդիպման մասնակիցները նաև «համաձայնել են ուժեղացնել համակարգումը պատժամիջոցներից խուսափումը և երրորդ երկրների կողմից Ռուսաստանին զենքի մատակարարումները կանխելու կամար»։ Ապրիլի 16-ին Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում (Նագանոյի պրեֆեկտուրա) մեկնարկել են G7-ի երկրների արտաքին գործերի նախարարների բանակցությունները։
11:10 - 17 ապրիլի, 2023
Նյու Դելիում ավարտվել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը |1lurer.am|

Նյու Դելիում ավարտվել է G20-ի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: v>Նյու Դելիում ավարտվել է G20-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկօրյա նիստը: Քսանյակն ամփոփիչ փաստաթուղթ է հրապարակել՝ հանդես գալով աշխարհում բազմակողմ և թափանցիկ կառավարման օգտին:   Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ը պետք է արձագանքի կառույցի բոլոր անդամների պահանջներին՝ հավատարիմ մնալով իր հիմնարար նպատակներին: Նշվում է, որ 20-ի խմբին հաջողվել է համաձայնության գալ նիստի շրջանակում քննարկված գրեթե բոլոր, մասնավորապես՝ կորոնավիրուսի, մատակարարման շղթաների փխրունության, կլիմայի փոփոխության և այլ հարցերի շուրջ:   Ուկրաինային վերաբերող երկու կետի չեն աջակցել Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարները: Այդ դրույթները մատնանշում են համաշխարհային տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության բացասական ազդեցությունը, դատապարտում ռազմական գործողությունները և շեշտում միջուկային զենքի օգտագործման կամ օգտագործման սպառնալիքի անթույլատրելիությունը
20:05 - 02 մարտի, 2023
Լիտվան պաշտպանել Է Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարությունը

 |armenpress.am|

Լիտվան պաշտպանել Է Թայվանի վերաբերյալ G7-ի հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Լիտվան պաշտպանում է Թայվանի նեղուցում ստեղծված իրադրության շուրջ G7-ի երկրների հայտարարությունը: Այդ մասին հայտարարել է այցով կղզում գտնվող Լիտվայի տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Ագնե Վայչյուկյավիչյուտեն: Ավելի վաղ G7-ի երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Թայվանի նեղուցում ՉԺՀ-ի «սպառնալից» գործողությունների, մասնավորապես, զորավարժությունների առնչությամբ, որոնք կարող են հանգեցնել էսկալացման: «Յոթնյակի» ԱԳ նախարարները նաեւ կարծիք են հայտնել, որ ՉԺՀ-ի «էսկալացիոն» արձագանքը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան այցին, վտանգում է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում: Ի պատասխան ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Պեկինը կարող է վերանայել իր վերաբերմունքը G7-ի երկրների հետ երկխոսության նկատմամբ, եթե նրանք չվերանայեն իրենց դիրքորոշումը Թայվանում ստեղծված իրադրության հարցում: «Լիտվիան պաշտպանել է G7-ի հայտարարությունը, որն արվել է անցած շաբաթ»,- հայտարարել է Վայչյուկյավիչյուտեն, որի խոսքը մեջբերում է Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը: Լիտվայի քաղաքական գործիչը Թայբեյը համարել է Վիլնյուսի «շատ մերձավոր բարեկամը» եւ «հուսալի գործընկերը», նշելով, որ երկիրը կշարունակի հնարավորություններ փնտրել Թայվանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար՝ իր տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանական շուկաների ընդլայնման ուղղությամբ ջանքերի շրջանակներում հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:23 - 12 օգոստոսի, 2022
G7-ի երկրները պայմանավորվել են ուսումնասիրել ռուսական նավթի գնի սահմանափակման հարցը

G7-ի երկրները պայմանավորվել են ուսումնասիրել ռուսական նավթի գնի սահմանափակման հարցը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները համաձայնության են եկել ուսումնասիրել ռուսական նավթի փոխադրման արգելքի սահմանման հարցը, եթե նավթը վաճառվել է որոշակի գնից բարձր արժեքով, հայտնում է Reuters-ը։ «Համախոհ երկրներին առաջարկում ենք ուսումնասիրել մեր գործողություններին միանալու հնարավորությունը», - նշել են G7-ի երկրների առաջնորդները կոմյունիկեում։ Նշենք, որ Բավարիայի Էլմաու ամրոցում G7-ի գագաթնաժողովի քննարկման հիմնական թեմաներն էին պատերազմն Ուկրաինայում, դրա տնտեսական հետևանքները, սննդամթերի և էներգակիրների գների կտրուկ աճը։ «Մեծ յոթնյակը» դիտարկում է նշված գնային սահմանափակումները, որպեսզի թույլ չտա Մոսկվային շահույթ ստանալ Ուկրաինա ներխուժումից, որի պատճառով կտրուկ աճել են էներգակիրների գները։ Դա չեզոքացնում է ռուսական նավթի և գազի ներկրման կրճատմանն ուղղված Արևմուտքի ջանքերը։ Ռուսական նավթի արտահանումից ստացվող եկամուտներն աճել են մայիսին՝ անգամ ծավալների կրճատման պայմաններում, ասված է Միջազգային էներգետիկ գործակալության հունիսյան հաշվետվությունում։   Նորա Վանյան
16:46 - 28 հունիսի, 2022
G7-ը մտահոգ է Մինսկին միջուկային լիցք կրելու կարողությամբ հրթիռներ փոխանցելու ՌԴ որոշմամբ

G7-ը մտահոգ է Մինսկին միջուկային լիցք կրելու կարողությամբ հրթիռներ փոխանցելու ՌԴ որոշմամբ

Մեծ յոթնյակի (G7) երկրների առաջնորդները «լուրջ մտահոգություն» են հայտնել Ռուսաստանի այն հայտարարությունների առնչությամբ, որ նա կարող է Բելառուսին փոխանցել միջուկային լիցք կրելու կարողությամբ հրթիռներ, հայտնում է DW-ն։ G7-ը չարդարացված է անվանել Ռուսաստանի կողմից միջուկային հռետորաբանության կիրառումը և զգուշացրել է, որ քիմիական, կենսաբանական և միջուկային զենքի ցանկացած կիրառում լուրջ հետևանքներ է ունենալու։ Նշենք, որ հունիսի 25-ին Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Մոսկվան մոտակա ամիսներին Մինսկ կուղարկի «Իսկանդեր-Մ» հրթիռային-մարտավարական համալիրներ, որոնք կարող են կրել ինչպես բալիստիկ, այնպես էլ թևավոր հրթիռներ՝ ինչպես սովորական, այնպես էլ միջուկային  կոմպլեկտավորմամբ։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
19:44 - 27 հունիսի, 2022
G7 երկրները համատեղ պայքարում են համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի դեմ․ Շոլց

G7 երկրները համատեղ պայքարում են համաշխարհային տնտեսությունում առկա ճգնաժամի դեմ․ Շոլց

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդները համատեղ պայքար են մղում համաշխարհային տնտեսությունում իրավիճակի վատթարացման դեմ, DW-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գերմանական Էլմաու ամրոցում աշխատանքային նիստից հետո, որը նվիրված էր գլոբալ ֆինանսական հարցերին։ «G7-ի բոլոր անդամները մտահոգություն ունեն ճգնաժամերի առնչությամբ, որոնց հարկադրաբար բախվում ենք ներկա պահին», - ասել է նա՝ նշելով մի շարք երկրներում տնտեսական ճի տեմպերի նվազումը, գնաճի ավելացումը, հումքի պակասն ու մատակարարման շղթաներում խաթարումները։ Ըստ Շոլցի՝ խոսքը լուրջ խնդիրների մասին է։ «Այդ պատճառով էլ մենք նաև պետք է համատեղ պատասխանատվություն կրենք։ Սակայն ես մեծապես վստահ եմ, որ գագաթնաժողովի շրջանակում կհաջողվի միասնության և վճռականության շատ հստակ ազդակ հղել, - հավելել է քաղաքական գործիչը։ Նորա Վանյան
22:00 - 26 հունիսի, 2022
«Ավելի շատ պատժամիջոցներ և զենք է պետք»․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ G7 առաջնորդներին

«Ավելի շատ պատժամիջոցներ և զենք է պետք»․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ G7 առաջնորդներին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Կիևին հասցված հրթիռային հարվածներից հետո, որոնց հետևանքով, ուկրաինական կողմի տվյալներով, վնասվել է մեկ բնակելի շենք և մանկապարտեզ, «Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդներին կոչ է արել խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ «Այս յոթնամյա երեխան հանգիստ քնած է եղել Կիևում, երբ ռուսական թևավոր հրթիռն ընկել է շենքի վրա»։ Դեռ հարվածի տակ են այսպիսի շատ երեխաներ ողջ Ուկրաինայի տարածքում։ G7 գագաթնաժողովը պետք է արձագանքի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով և ծանր սպառազինության մատակարարմամբ։ ՌԴ անառողջ իմպերիալիզմը պետք է պարտություն կրի», - գրել է նա Թվիթերում։ Նշենք, որ Բավարիայի (Գերմանիա) Էլմաու ամրոցում այսօր սկսվել է G7-ի առաջնորդների գագաթնաժողովը, այն անցկացվում է հունիսի 26-28-ը։ Հունիսի 29-30-ին Մադրիդում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
16:13 - 26 հունիսի, 2022
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արգելել ռուսական ոսկու ներկրումը

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արգելել ռուսական ոսկու ներկրումը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն այսօր հայտարարել են ռուսական ոսկու ներկրումն արգելելու մտադրության մասին։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Ճապոնիայի և Կանադայի այս գործողությունները Մոսկվայի վրա պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու, Ուկրաինա ներխուժումը ֆինանսական միջոցներից զրկելուն ուղղված ջանքերի մի մասն են, գրում է Reuters-ը։ «Միջոցները, որոնց մասին հայտարարել ենք այսօր, ուղղակիորեն հարվածելու են ռուսաստանցի օլիգարխներին և խոցելու են Պուտինի ռազմական մեքենայի սիրտը։ Մենք պետք է Պուտինի ռեժիմին զրկենք ֆինանսավորումից», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ G7-ը ոսկու ներկրման արգելքի մասին պաշտոնական հայտարարություն կտարածի երեքշաբթի՝ հունիսի 28-ին։ «Սա Ռուսաստանի համար եկամտի առանցքային աղբյուր է համաշխարհային ֆինանսական համակարգի հետ գործարքների իրականացման հնարավորության առումով», - ասել է նա։ Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ անցյալ տարի ռուսական ոսկու արտահանման արժեքը կազմել է 12,6 մլրդ ֆունտ ($15,45 մլրդ)։ Նորա Վանյան
15:22 - 26 հունիսի, 2022
«Մեծ յոթնյակի» 2023 թ-ի գագաթնաժողովը պլանավորվում է անցկացնել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում

«Մեծ յոթնյակի» 2023 թ-ի գագաթնաժողովը պլանավորվում է անցկացնել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում

Ճապոնիան, որն ընդունելու է «Մեծ յոթնյակի» (G7) 2023 թ-ի գագաթնաժողովը, մտադիր է այն անցկացնել Հիրոսիմա քաղաքում մայիսի երկրորդ կեսին, հայտնում է Kyodo պարբերականը՝ վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները։ Ճապոնիայի կառավարությունը G7-ի երկրներին արդեն հայտնել է գագաթնաժողովը մայիսի վերջին անցկացնելու մտադրության մասին։ Երկիրը կներկայացնի դրա ժամանակացույցը այս տարի հունիսի 26-28-ը Գերմանիայի Էլմաու ամրոցում «Մեծ յոթնյակի» կայանալիք  գագաթնաժողովին։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ցանկանում է ցուցադրել ապամիջուկայնացման հարցերում G7-ի առաջնորդների հետ միասին ակտիվ մասնակցություն ունենալու իր վճռականությունը։ Հիրոսիմա քաղաքն աշխարհում առաջինն էր, որը միջուկային ռմբակոծման է ենթարկվել։ Այս քաղաքում գագաթնաժողովն անցկացնելու որոշումը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի տևական ներխուժման և վերջինիս կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքի հետ։ Նորա Վանյան
18:36 - 19 հունիսի, 2022