ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը

 |armenpress.am|
17:14 - 26 փետրվարի, 2022

ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհապաղ լքել Բելառուսը: Այս մասին ասվում է Մինսկում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։

«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս չմեկնել Բելառուս և Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել երկիրը», - ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկիրը կարելի է լքել Մինսկի օդանավակայանով՝ առանձին միջազգային ուղղություններով, Լիտվայի, Լատվիայի և Լեհաստանի հետ ցամաքային սահմանները բաց են և աշխատում են սովորական ռեժիմով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել