ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձել է ԵՄ-ի հետ լուծել Ժնև ռուսական պատվիրակության մուտքի հարցը
12:39 - 28 փետրվարի, 2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձել է ԵՄ-ի հետ լուծել Ժնև ռուսական պատվիրակության մուտքի հարցը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը կիրակի օրը երկու անգամ հեռախոսով զրուցել է Եվրամիության ղեկավարության հետ՝ փորձելով լուծել Ժնև ռուսական պատվիրակության ժամանման հարցը, որը չի կարողանում մասնակցել միջազգային միջոցառումներին՝ օդային տարածքի փակման պատճառով։ Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեսանդրա Վելուչին։

Նա նշել է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական   ներկայացուցչությունը Նյու Յորքում խնդրել է գլխավոր քարտուղարին «օգնել այս իրավիճակում»։

«Չնայած գլխավոր քարտուղարը պատասխանատու չէ անդամ պետությունների համար թռիչքների թույլտվություն ստանալու համար, նա և նրա աշխատակազմի ղեկավարը խոսել են ԵՄ համապատասխան իշխանությունների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ում հետ Գլխավոր քարտուղարը երեկ երկու անգամ զրուցել է՝ փորձելով լուծել այս հարցը»,- ասել է Վելուչին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կիրակի օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Երեկոյան Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում ասել է, որ ՄԱԿ-ը չի կարող ապահովել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորած ռուսական պատվիրակության ժամանումը Ժնև՝ մասնակցելու Զինաթափման խորհրդի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին ԵՄ սահմանափակումների պատճառով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել