Ռուսական կողմը Մարիուպոլի բնակիչների մեկնման համար մարդասիրական երկու միջանցք է բացում
11:53 - 01 մարտի, 2022

Ռուսական կողմը Մարիուպոլի բնակիչների մեկնման համար մարդասիրական երկու միջանցք է բացում

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանությունը Մարիուպոլի բնակիչների մեկնման համար մարդասիրական երկու միջանցք են բացում։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այսօր հաղորդել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ոստիկանության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը։

«Բոլոր քաղաքացիական անձանց համար, որոնք ցանկություն են հայտնել ժամանակավորապես մեկնել անվտանգ վայրեր, Ռուսաստանի Դաշնության  զինված ուժերը ԴԺՀ-ի ժողովրդական ոստիկանության վարչության հետ միասին կազմակերպում են երկու մարդասիրական միջանցք։

Նա հավելել է, որ Մարիուպոլը հնարավոր կլինի լքել մարտի 2-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել