ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները մեկնել են մարտական հերթապահության
19:41 - 02 մարտի, 2022

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները մեկնել են մարտական հերթապահության

Առաջնագծում մարտական հերթապահության կազմակերպմանն ընդգրկված են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ 

Մարտի 3-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի անմիջական վերահսկողությամբ անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես։ Զինծառայողները հրահանգավորվել են խստագույնս հետևել մարտական հերթապահության կրման, ինչպես նաև անվտանգության ապահովման կանոնների պահպանմանը, լինել առավել աչալուրջ և զգոն: 

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել