tert.am: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել է, որ հավատում է Ուկրաինայի վերջնական հաղթանակին ռուսական ներխուժման դեմ։ Այնուամենայնիվ, նա նախազգուշացրել է ավերածությունների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին, ինչին կարող է հանգեցնել խոշոր քաղաքների պաշարումը, գրում է bfmtv.com-ը:
«Կարծում եմ՝ Ուկրաինան կհաղթի»,- France 5-ի եթերում ասել է արտաքին գործերի նախարարը։
«Մենք սահմանել ենք զգալի պատժամիջոցներ, որոնց հետևանքները ծանր են և, իմ կարծիքով, ավելի ու ավելի ծանր կլինեն, ինչը նշանակում է, որ պատերազմի համար վճարվելիք գինը կդառնա անտանելի, և ինչ-որ պահի նախագահ Պուտինը կկանգնի ընտրության առաջ՝ կամ էական հետևանքներ ստանալ Ռուսաստանի գործունեության վրա, կամ սկսել բանակցություններ»,- պարզաբանել է նա։
comment.count (0)