Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ |armtimes.com|
10:36 - 10 մարտի, 2022

Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ |armtimes.com|

armtimes.com: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Լուկաշենկոյի շնորհավորանքը հրապարակվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում:

«Վստահ եմ, որ բարձրագույն պետական պաշտոնում դուք կնպաստեք Բելառուսի և Հայաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը, մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը»,- ասված է շնորհավորանքում։

Ալեքսանդր Լուկաշենկոն Վահագն Խաչատուրյանին մաղթել է նաև քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ իր պատասխանատու և կարևոր աշխատանքում՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների։

Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի մարտի 13-ին: Այդ կապակցությամբ ԱԺ հատուկ նիստ կգումարվի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել