azatutyun.am։ 2019-ի ապրիլին Երևանի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարվել է 101, 9 տոկոսով, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ըստ հաղորդագրության, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1 մլրդ դրամով:
Այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նաև նշվել է, որ Երևանում շարունակվում է հսկողությունը բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 4 արձանագրություն:
Ամենօրյա ստուգայցեր են կատարվում նաև շինհրապարակներ, քայլեր են ձեռնարկվում դրանց կահավորման ու անվտանգության կանոնների պահպանման համար:
Քաղաքապետին զեկուցվել է, որ շինարարական հրապարակների ոչ պատշաճ կազմակերպման համար նախորդ շաբաթ կազմվել է 16 արձանագրություն:
comment.count (0)