Դեսպան Սադոյանը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը
15:42 - 11 մարտի, 2022

Դեսպան Սադոյանը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մարտի 11-ին հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում դեսպան Սադոյանը վրացական կողմին ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել