ԵՄ առաջնորդները պայմանավորվել են  առաջարկներ մշակել՝ մինչև 2027 թ․-ը ռուսական էներգակիրներից կախվածությունը վերացնելու նպատակով
10:52 - 12 մարտի, 2022

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են առաջարկներ մշակել՝ մինչև 2027 թ․-ը ռուսական էներգակիրներից կախվածությունը վերացնելու նպատակով

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտնել է, որ ԵՄ առաջնորդները պայմանավորվել են առաջիկա երկու ամիսներին առաջարկներ մշակել մինչև 2027 թվականը ռուսական էներգակիրներից կախվածությունը վերացնելու նպատակով: Այս մասին հայտնում է CNN-ը։

«Մինչև մայիսի կեսերը մենք հանդես կգանք մինչև 2027 թվականը ռուսական գազից, նավթից և ածուխից մեր կախվածությունը աստիճանաբար վերացնելու առաջարկով ազգային և եվրոպական անհրաժեշտ ռեսուրսների աջակցությամբ», - ասել է Ֆոն դեր Լեյենը ԵՄ առաջնորդների արտահերթ գագաթնաժողովից հետո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել