Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը տարբեր ուղղություններով Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. Արցախի ՊԲ
11:12 - 12 մարտի, 2022

Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը տարբեր ուղղություններով Ադրբեջանը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. Արցախի ՊԲ

Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
 
«Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:
 
Մարտի 11֊ի լույս 12֊ի գիշերը տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել