Թշնամու արկը պայթեց հենց դպրոցի մոտ` դասի ժամին, փոքրիկները վախեցել, լաց էին լինում, բայց խուճապ չկա․ Խնապատի դպրոցի փոխնօրեն |tert.am|
13:43 - 12 մարտի, 2022

Թշնամու արկը պայթեց հենց դպրոցի մոտ` դասի ժամին, փոքրիկները վախեցել, լաց էին լինում, բայց խուճապ չկա․ Խնապատի դպրոցի փոխնօրեն |tert.am|

tert.am: Երեկ, ժամը 10․00–ի սահմանում հենց դասապրոցեսի ժամանակ թշնամու արձակած արկը պայթեց անմիջապես դպրոցի հարևանությամբ, աշակերտներին և մանկապարտեզի երեխաներին արագ իջեցրել ենք նկուղ և զանգահարել 911։ Սպասել ենք, մինչև ծնողները գան և վերցնեն երեխաներին, քանի որ վախ կար, որ ճանապարհին հնարավոր է կրկին արկեր պայթեն։

Այս մասին ասաց Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցի փոխտնօրեններից Անահիտ Առոստամյանը։

«Այդ պահին խուճապ չկար, բոլորս կազմակերպված մեր աշխատանքն էինք կատարում, բայց երեխաները շատ էին վախեցել, լաց էին լինում։ Կեսօրին կրկին եղան կրակոցներ, այդ անգամ ավելի մեծ տրամաչափի ականներ էին հավանաբար, որովհետև պայթյունի ձայները շատ բարձր էին և ծուխը շատ մոտ էր»,– ասաց Անահիտ Առուստամյանը։

Նա նշեց, որ անկախ ամեն ինչից չեն պատրաստվում լքել գյուղը։

Հարցին՝ դասապրոցեսը կանգ է առել դպրոցում այս պահին, թե՞ ոչ, փոխտնօրենը պատասխանեց․

«Դպրոցում  երկուշաբթի օրվանից մեկ շաբաթ արձակուրդներ են՝  գազամատակարման բացակայության պատճառով և աշակերտները մեկ շաբաթ դպրոց չեն գալու։ Այսօր կրակոցներ չեն եղել, ավելի հանգիստ էր, բայց գիշերը մինչև ժամը 1–ը կրակոցներ կային, ձայնը լսելի էր ամբողջ գյուղում»,– ասաց Խնապատի դպրոցի փոխտնօրեն Անահիտ Առուստամյանը։

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել