tert.am: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ria.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ պատերազմ չի ցանկանում, սակայն եթե ԱՄՆ-ն առաջինը բախումներ սկսի, Իրանը կպաշտպանվի:
«Հավանաբար, նրանք, ովքեր 2003թ. սկսել են ԱՄՆ-ի պատերազմն Իրաքի հետ, ձգտում են մեկ այլ պատերազմ սկսել՝ այս անգամ արդեն Իրանի հետ: Բայց դա ինքնասպանություն է հենց նրանց համար: Նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունում որոշ մարդիկ ջանքեր են գործադրում այդ պատերազմի սկսվելու համար, ինչը նրանց համար ինքնասպանությանը հավասարազոր բան է լինելու»,-ասել է Զարիֆը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Իրանի և Միացյալ Նահանգների միջև պատերազմի սկսվելու ինչպիսի հավանականություն կա՝ արտգործնախարարն ընդգծել է, որ «Իրանը երբեք չի ցանկացել և չի էլ ցանկանա որևէ մեկի հետ պատերազմել, սակայն ամերիկյան կողմի հարձակման դեպքում ամբողջ ուժով պաշտպանելու է ազգային շահերն ու սեփական երկիրը»:
comment.count (0)